Գլխավոր » Լրահոս, Ով է թուրքը, Ցեղասպանություն

Ցեղասպանության ժխտումը` որպես թուրք էթնոսի քաղաքակրթվածության ցուցիչ

Նոյեմբեր 23, 2009թ. 20:03

Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ

Ի՞նչ են հուշում մեզ` հայերիս, այսօրվա իրողությունները, հատկապես այն, որ թուրքերը ժխտում են ցեղասպանության փաստը: Եվ ոչ միայն ժխտում են, այլև, խորանալով կեղծիքի մեջ, մի քայլ էլ առաջ գնալով պնդում, թե հայերն են իրենց կոտորել: Հասկանալի է, որ սա քաղաքական ու քարոզչական նպատակներ հետապնդող աճպարարություն է: Սակայն տվյալ դեպքում մեզ համար շատ կարևոր է նաև Եղեռնի փաստի ժխտման զուտ հոգեբանական կողմը:

Այստեղ պետք է անդրադառնալ ագրեսորի հոգեբանական կերպարին: Տվյալ անձի կամ խմբի հոգեբանական լիարժեք բնութագրի տեսակետից շատ կարևոր է այն, թե ինչ է տեղի ունենում ագրեսորի հետ իր սև գործը կատարելուց հետո, այն, թե ինչ գնահատական է տալիս նա իր արարքին և ինքն իրենª այդ արարքն իրականացնողին:

Միանգամայն այլ անձնային կամ խմբային հոգեկերտվածքի հետ գործ ունենք, երբ ագրեսորը սթափվում է և մեղքի զգացում է ունենում իր արածի համար, ամաչում է, խղճի խայթի և ինքնամեղադրանքի ապրումներ է ունենում: Այդպիսին է եզակի թուրք մտավորականների դիրքորոշումը, որոնք իսկապես համարձակորեն խոսում են ցեղասպանության իրողության մասին: Այդուհանդերձ, նրանց թիվը թուրքական հանրույթում չնչին է: Սեփական արյունոտ պատմությանը առերեսվելու համարձակությունը դեռևս բնորոշ է հիմնականում միայն, այսպես կոչված, թուրքական ՙձախ մտավորականության՚ առանձին ներկայացուցիչներին:

Ագրեսորի կերպարը միանգամայն ուրիշ է, երբ նա ոչ միայն չունի այդ բարոյական և ինքնամաքրման հույսեր ներշնչող ապրումները, այլև, ընդհակառակը, գոհ է իրենից, շրջապատին բանն այնպես է ներկայացնում, որ ինքը դա չի արել և ավելին, որ ինքը զոհ է ու ոչ թե` հանցագործ: Սա հանցագործի այն տեսակն է, որը դեռ շարունակում է ատել իր զոհին և պատրաստ է նրա հանդեպ նոր բռնարարքներ գործադրել: Թուրքերի ճնշող մեծամասնության պարագայում, ցավոք, մենք գործ ունենք հանցագործի` ահա այս երկրորդ կերպարի հետ: Մեր գոյության փաստով մենք` հայերս, խանգարում ենք թուրքին հանգիստ կրել բարեպաշտի դիմակը: Սա լրջորեն մտորելու և համապատասխան եզրակացություններ կատարելու տեղիք է տալիս:

Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ամոթի զգացում ապրելու համար անհրաժեշտ է բարոյական հասունացման որոշակի մակարդակ: Եթե չկա մեղքի ընդունում, ապա թշնամանքի խորացումն ու երկուստեք մեկուսացումն անխուսափելի է, միջանձնային ու միջխմբային բնականոն փոխհարաբերություններն այս պայմաններում գրեթե բացառվում են. խոչընդոտը չընդունված մեղքի բեռն է:

Եվ, առհասարակ, homo sapiens-ի ֆիլոգենետիկ զարգացման ընթացքում նրա մարդկայնացման ու քաղաքակրթման հիմքում, մասնագետների վկայությամբ, ընկած է հիշյալ երկու մտահուզական կառույցներիª ամոթի ու մեղքի զգացումների ձևավորումը: Հենց այս զգացումներն են ընկած սոցիալական պատասխանատվության հիմքում: Այսօր կան տվյալներ այն մասին, որ ամոթի և մեղքի զգացումների առկայության կամ բացակայության նկատմամբ կա գենետիկական հակվածություն:

Թուրքի կերպարը և հայի հանդեպ նրա իրական վերաբերմունքը ճիշտ հասկանալու համար պետք է հիշել այս հոգեբանական օրինաչափությունների մասին: Վերջին շրջանի թուրք-ադրբեջանական պահվածքը քաղաքական, քարոզչական ոլորտներում վկայում են այն մասին, որ հոգևոր տիրույթում, փաստորեն, հայոց ցեղասպանությունը շարունակվում է:

Ուստի միանգամայն հիմնավոր են ենթադրությունները թուրքական էթնիկական միավորի տհասության մասին: Ասվածը պետք չէ ընկալել իբրև վիրավորանք: Խոսքը թուրք էթնիկ հանրույթի բնութագրի մասին է` զերծ որևէ ագրեսիվ որակումից:

Չմոռանանք, որ թուրքական միասնական էթնոսի  կայացման գործընթացը իր ավարտին է հասել միայն 20-րդ դարի կեսերին: Հետևապես հարյուրամյակների նստակյաց կենսակերպ վարելուց հետո միայն նախկին քոչվորի մոտ կձևավորվեն այնպիսի բարձրագույն բարոյական զգացմունքներ, ինչպիսին են մեղքի զգացումն ու ամոթը, ինչպես նաև` հանդուրժողականությունը հարևանների հանդեպ: Իսկ էթնիկական խմբի տհասությունը խիստ վտանգավոր է, քանի որ կարող է պատճառ դառնալ ծայրահեղ անհանդուրժողականության, վանդալիզմի հասնող ագրեսիվության դրսևորումների համար. երևույթներ, որոնք անընդհատ ուղեկցել են Թուրքիայի գոյության պատմությանը և բնորոշ են այդ էթնոսին առ այսօր:


Դիտել Լրահոս, Ով է թուրքը, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն