Թուրքը Եվրոպայում էլ է նույն բարբարոսը
Վերջին ժամանակներում ակտիվորեն շրջանառվող տեսակետը, թե թուրք հասարակությունը փոխվել է, որ էլ նախկին երիտթուրքերը չեն, որ եվրոպականացվել են և այլն, հոգեբան Դավիթ Ջամալյանն առնվազն անհիմն է համարում. «Եվրոպայում հանդուրժողականության մթնոլորտում ապրող թուրք համայնքը, ըստ էության, նույնն է մնացել, ավելին, այժմ նրանց կողմից առավել ծայրահեղական դիրքորոշումներ են նկատվում: Եթե նման պայմաններում ապրող թուրքը չի փոխվում, էլ ինչո՞ւ ենք սպասում, որ կփոխվի Թուրքիայում, որտեղ մեկը մյուսին հաջորդում են շովինիստական ծայրահեղական քաղաքական ուժերը»:
Որպես ասվածի ապացույց, հոգեբանը վկայակոչում է հոլանդացի մի լրագրողի ուսումնասիրությունները, ըստ որոնց, թուրքական գաղթօջախներում նկատվում են ծայրահեղական դրսևորումներ, շատ մեծ ակտիվություն է դրսևորում պանթուրքիստական ուղղվածություն ունեցող ծայրահեղական «Գորշ գայլեր» կոչվող միավորը:
Այս ամենը հաշվի առնելով` Ջամալյանն ամենևին էլ պատահական չի համարում թուրք աշակերտի կողմից օրերս շարադրությունում հայերիս նկատմամբ արտահայտված ագրեսիվ մտքերը: Քանի որ թուրքական կենցաղում գերիշխում են Հայոց Ցեղասպանության նկատմամբ ժխտողական մտայնությունները, հետևաբար հոգեբանը կոչ է անում չմոռանալ անձի ձևավորման գործում միջանձնային, ներընտանեկան շփումների ու դրանց ազդեցության մասին: «Կյանքի ձևավորման առաջին տարիներին ընտանիքը «Ռեֆերենտ» խումբ է կոչվում, խումբ, որի արժեքային համակարգը վերցնում է այդ խմբում ձևավորվող անհատը»:
Հոգեբանը կոչ է անում նաև հրաժարվել այն տարածված կարծիքից, որ թուրք երիտասարդներն այսօր պարզապես տեղյակ չեն Ցեղասպանությունից, քանի որ իրականում համացանցում հայ երիտասարդների հետ շփվելիս (չիմանալով դիմացինի հայ լինելու մասին) լկտիաբար կրկնում են` «Շատ լավ ենք արել… Էլի կանենք» և այլն:
Թուրքերին քաղաքակիրթ ու եվրոպականացված տեսնելու հավանականությունն, ըստ այդմ, հավասարվում է զրոյի, իսկ նման հասարակության հետ գործ բռնելիս Դավիթ Ջամալյանն առաջարկում է չկորցնել զգոնությունը և միշտ հիշել` ում հետ գործ ունենք:
ArmAr.am












