Գլխավոր » Լրահոս

Էդուարդ Նալբանդյանն Իտալիայի Սենատում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին

Նոյեմբեր 24, 2009թ. 13:46

Իտալիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Իտալիայի Սենատ, որտեղ հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիին: Վերջինիս խնդրանքով Է. Նալբանդյանն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին և բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Սենատում ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ, որը կազմակերպվել էր Միջազգային հարաբերությունների իտալական կազմակերպության և Իտալահայկական միջխորհրդարանական բարեկամական խմբի կողմից: Դասախոսությանը մասնակցող շուրջ 200 ներկաների թվում էին սենատորներ, Իտալիայի խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, գիտնականներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ: Իր խոսքում Էդուարդ Նալբանդյանն անդրադարձել է հայ-իտալական պատմական առնչություններին, երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հարավային Կովկասում առկա խնդիրներին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև այդ խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը: Է. Նալբանդյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն