Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով այսօր ՌԴ է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, երկու երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում, որը կկայանա Ուլյանովսկ քաղաքում, քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները և Ղարաբաղյան հիմնահարցը:
«Ուլյանովսկում կայանալիք Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևը հանդիպումը կդառնա ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակությունը: Այս տարի երկու երկրների առաջնորդներն արդեն տարբեր ֆորմատներով մի քանի անգամ հանդիպել են միմյանց», – ասել է ռուսական լրատվամիջոցների Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը, որի խոսքերի համաձայն մեծ նշանակություն ունեին ապրիլին կայացած Ալիևի այցը Ռուսաստան և հունիսին կայացած Մեդվեդևի այցը Ադրբեջան:
Սպասվում է, որ բացի վերոնշյալ թեմաներից, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային քաղաքական զարգացումները: Իսկ վերջում Ադրբեջանի նախագահը կմասնակցի իր համար ավանդական մի միջոցառման` Ուլյանովսկ քաղաքի հրապարակներից մեկի անվանափոխմանը Հեյդար Ալիևի անունով:
ArmAr.am












