Մարիոս Գարոյան. «Պահանջում ենք պատմական արդարության վերականգնում»
Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Այդ մասին հաղորդում է Financial Mirror պարբերականը:
«Կարծում եմ՝ մեր պարտքն է վերահաստատել մեր անկասելի հավատը հրեշավոր հանցագործության միջազգային ճանաչման պայքարում: Մենք արդարություն ենք խնդրում ու պահանջում ենք պատմական արդարության վերականգնում, այլ ոչ թե կեղծարարություն: Թուրքիայի փորձերը՝ հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, իրականում արդարությունը ժխտելու ցանկություն է: Երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները ոչ այլ ինչ են, քան փաստաթղթերի միջոցով պատմությունը կեղծելու փորձ», – ասել է Մ. Գարոյանը:
Խոսելով թուրք-կիպրական հակամարտության մասին` Կիպրոսի խորհրդարանի նախագահն ասել է, որ «արդարությունն ու ազատությունն այն ամենն են, ինչին մենք ձգտում ենք: Մենք նման որոշում ենք ուզում, որ լիովին վերականգնի Կիպրոսի տարածքի ու բնակչության միասնությունը», – նշել է Մարիոս Գարոյանը:
ArmAr.am
Թեգեր` Թուրքիա, Խորհրդարան, Կիպրոս, Մարիոս Գարոյան, ցեղասպանություն












