Աշխարհի ամենաազդեցիկ մահմեդականների շարքում Էրդողանը զբաղեցրել է 5-րդ տեղը
Նոյեմբեր 25, 2009թ. 16:46
Ամերիկյան Ջորջթաունի համալսարանի և Հորդանանի կիրառական կենտրոնի հետազոտողների կողմից կազմված «աշխարհի ամենաազդեցիկ մահմեդականները» ցուցակի հինգերորդ տեղում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Թուրքական «Ռադիկալ» թերթը հայտնել է, որ ցանկը կազմողների կարծիքով, Էրդողանը զիջում է միայն Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլային, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին, Մարոկկոյի թագավոր Մուհամեդին և Հորդանանի թագավոր Աբդուլլահին:
Նշենք, որ ցանկի կազմման հիմնական չափորոշիչը ինչպես իրենց երկրում, այնպես էլ միջազգային շրջանակներում, այդ մարդկանց ունեցած ազդեցությունն է:
Ի տարբերություն Թուրքիայի վարչապետի` նախագահ Գյուլը հայտնվել է ցուցակի 28-րդ տեղում:
ArmAr.am












