Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ Ազգային ժողովի ուղերձը` համայն հայությանը

Նոյեմբեր 26, 2009թ. 15:55

ShushiԼՂՀ Ազգային ժողովը ս.թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կապակցությամբ,  ընդունել է ուղերձ` ուղղված համայն հայությանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այս տարվա հանգանակված միջոցները հիմնականում կուղղվեն Արցախի վաղեմի վարչական ու մշակութային կենտրոն Շուշի բերդաքաղաքի վերականգնմանն ու զարգացմանը:

Դեռևս մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 16-19-ը, «Հայաստան»Համահայկական Հիմնադրամը նույն այդ նպատակով Եվրոպայի երկրների հայկական համայնքներում  անցկացրել է հեռախոսամարաթոն, որի նախնական արդյունքները զգալիորեն գերազանցում են անցյալ տարվա միջոցառման ցուցանիշները:

ԼՂՀ Ազգային ժողովը, արժանվույնս գնահատելով ձեզնից յուրաքանչյուրի հայրենասիրական մղումները, դիմում է ձեզ` կոչ անելով ակտիվ մասնակցություն ունենալ համահայկական դրամահավաքին:

Համոզված ենք` համազգային տուրքին ձեր նվիրաբերած ամեն մի լուման կարևոր խթան կհանդիսանա հերոսների արյան ու կյանքի գնով իր  ազատությունը նվաճած և անկախ պետականության ուղին բռնած Արցախի հետագա ճակատագրի կերտման գործում` ի շահ և ի փառս հայ ժողովրդի»:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն