Ադրբեջանական քարոզչամեքենան պայքարում է Արցախի շրջանների համար
Համաձայն ադրբեջանա-թուրքական մամուլի հրապարակումների, վերջերս Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում իբր թե Սերժ Սարգսյանն իր համաձայնել է Ադրբեջանին հանձնել Արցախի ազատագրված տարածքների մի մասը: Պաշտոնական Երևանը, սակայն, հրաժարվել է անգամ քննարկել Բերձորի շրջանի հանձնումն Ադրբեջանին: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին, ապա, ըստ ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի տեղեկատվության, Հայաստանը դեմ չէ հանրաքվեի միջոցով այդ հարցի լուծմանը:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի մյունխենյան հանդիպման մասնակիցներից և ոչ մեկը չի բացահայտել հարցերի այն շրջանակը, որը քննարկվել է նախագահների կողմից: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, թե Արցախի առնվազն հինգ շրջաններ հանձնվելու են Ադրբեջանին: Եվ դեռ ավելին` ադրբեջանա-թուրքական քարոզչական մեքենային հաջողվել է այդ բանում համոզել նաև մի շարք ռուսական և արևմտյան լրատվամիջոցների, որոնք նույնպես 5 շրջանների հանձնումը ներկայացնում են որպես կայացած փաստ: Իհարկե, հասկանալի է, որ մենք գործ ունենք ադրբեջանաթուրքական տեղեկատվական քարոզչամեքենայի հետ, որը փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Այդ կերպ ադրբեջանական կողմը պարզապես փորձում է ստեղծել այնպիսի տեղեկատվական դաշտ, որի ազդեցության տակ հայտնվելով, իրենց կարճ խելքով, Հայաստանը կարող է կանգնել փաստի առաջ:
Մինչդեռ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում հայրենիքից և ոչ մի թիզ հող զիջել թշնամուն: Իսկ ինչ վերաբերում է մյունխենյան հանդիպմանը, ապա ըստ Արցախի արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի, էական տեղաշարժ ոչ միայն չի եղել, այլև կողմերը խստացրել են իրենց դիրքորոշումը: «Ճիշտ է, Մադրիդյան սկզբունքների հիման վրա են ընթանում բանակցությունները, բայց Հայաստանը մի քանի նոր տարր է մտցրել: Իսկ շրջանակային համաձայնագրի նախապատրաստման մասին տեղեկություններ չունենք», – ասել է Գեորգի Պետրոսյանը:
ArmAr.am
Թեգեր` APA գործակալություն, Ադրբեջան, Արցախ, Գեորգի Պետրոսյան, Երևան, ԼՂՀ, Մադրիդյան սկզբունքներ, Մյունխեն













