Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կորեայի դեսպանին

Նոյեմբեր 26, 2009թ. 18:00

Hovik AbrahamyanՆոյեմբերի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Քյու-Հենին (նստավայրը` Մոսկվա):

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկեցին ս.թ. դեկտեմբերի 2-ից 6-ը ՀՀ ԱԺ նախագահի Կորեայի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կլինի վերջին ժամանակաշրջանում առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Կորեայի Հանրապետություն` զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը: Այդ համատեքստում նրանք հատկապես կարևորեցին առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, որի համար անհրաժեշտ համարեցին երկու երկրների գործարարների միջև շփումների խրախուսումը:

Պարոն Աբրահամյանը  նշեց, որ չնայած Հայաստանն ու Կորեան բաժանող տարածությանը` այցը  իրենց պատմությամբ և հոգևոր նկարագրով իրար նման երկու ժողովուրդների միջև հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն է ընձեռում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նաև կարևորեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների  հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն