Թուրքիան այսօր ՆԱՏՕ-ին լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել
Անկարա ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հանդիպել է երկրի նախագահի, վարչապետի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունների առանցքային թեմաներից մեկն եղել է Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները: Նա նախօրեին այս հարցը բարձրացրել էր նաև Աթենքում և կողմերից պահանջել լուծել իրենց խնդիրները, որպիսի դրանք այլևս բացասաբար չանդրադառնան Հյուսիս-ատլանտյան դաշինքի կողմից իրականացվող առաքելությունների վրա:
Ըստ թուրքական մամուլի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հնչեցված գնահատականները բավական կոշտ էին: Պարբերականները գրում են, որ չնայած Ռասմուսսենը կարևորել է Թուրքիայի դերը Հյուսիս-ատլանտյան դաշինքում, շեշտելով որ «չի կարելի բացառել այն փաստը, որ Թուրքիան կամուրջ է հանդիսանում Եվրոպայի և Արաբական աշխարհի միջև»: Բայց դրանով հանդերձ, միաժամանակ, ակնարկել, որ այսօր ՆԱՏՕ-ն Թուրքիայի հետ կապված միայն լուրջ խնդիրներ ունեն:
Armar.am
Թեգեր` Անդերս Ֆոգ Ռասմուսսեն, ՆԱՏՕ












