Գլխավոր » Լրահոս

Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարը

Նոյեմբեր 26, 2009թ. 20:05

Նոյեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար պարոն Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությունը:

Նոյեմբերի 27-ին` ժամը 18.45-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:

Նույն օրը տեղի կունենա Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը:

Այցի շրջանակներում նոյեմբերի 28-ին պարոն Բոգդան Կլիխը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի, ՀՀ ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանի, ԱԳՆ փոխնախարար Կ. Ղազինյանի հետ, կայցելի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ժամը` 10.00-ին):

Նոյեմբերի 28-ին` ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում պարոն Բոգդան Կլիխը կհանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայանալիք դիմավորման արարողությանը և «Զվարթնոց» օդանավակայանում ճեպազրույցին մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում` զանգահարելով 29-46-99 հեռախոսահամարով:

Միջոցառումները լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսները կմեկնեն նոյեմբերի 27-ին` ժամը 17.45-ին,  նոյեմբերի 28-ին` ժամը 15.30-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն