Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր

Արամ Աթեշյան. «Վախենալով թուրք կառավարության ճնշումներից` հայերը չեն խոստովանել իրենց ազգությունը»

Նոյեմբեր 27, 2009թ. 11:52

14589Պոլսո պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը թուրքական  «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում ոչ միայն ներկայացրել է իր ընտանիքի ապրած դժվարությունները, այլ նաև անդրադարձել է թուրքական ճնշման ներքո  կրոնափոխ եղած հայերի խնդիրներին:

Նա նշել է, որ Թուրքիայում այսօր կան մարդիկ, ովքեր միայն տասնամյակներ անց տեղեկացել են, որ իրենց պապերն ու տատերը հայեր են եղել, որ իրենք  մինչ մահմեդական դառնալը քրիստոնյա են եղել:

Արամ Աթեշյանն ասել է, թե ցավալի է, որ Հայոց Ցեղասպանությունից անցել է հարյուր տարի, սակայն շատերը, վախենալով թուրքական կառավարության  ճնշումներից, չեն  խոստովանել, որ իրենք իրականում ազգությամբ հայ են: Այդ մարդիկ, ըստ Արամ Աթեշյանի, գտնվում են ծանր հոգեկան վիճակում: Նա շեշտել է, որ կրոնափոխության գործընթացը չի սահմանափակվել միայն 1915 թվականով, որ այն հետագայում ևս շարունակվել է և, հատկապես, մեծ ծավալների է հասել 1950-60-ական թվականներին:

Արամ Աթեշյանը տեղեկացրել է, որ ինքը ծնվել է 1954 թ. Դիարբեքիրում, ունի երեք քույր և երեք եղբայր,   նրանցից մի քանիսը ճնշումների ներքո կրոնափոխ են եղել, ինչի համար հայ հոգևորականը մեծ ցավ է ապրում:

Ըստ նրա, կրոնափոխ եղած հայերը ծանր հոգեկան իրավիճակում են գտնվում և միայն մահվան շեմին են խոստովանում իրենց ազգային պատկանելությունը:

Անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի` սպասվող ընտրություններին, Արամ Աթեշյանն ասել է, որ ինքը ևս պատրաստվում է իր թեկնածությունը դնել պատրիարքի ընտրություններում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն