Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Լիբանանի վարչապետը 100 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Շուշիի վերականգնմանը

Նոյեմբեր 27, 2009թ. 12:01

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ամենամյա հեռուստամարաթոնի ավարտից հետո հայտարարել է, որ 15 875 043 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում է եղել: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հիմնադրամը հայտարարել էր 35 մլն. 9 հազար 156 ԱՄՆ դոլարի կատարված և խոստացված նվիրատվությունների մասին։

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին մասնակցել է նաև Լիբանանի վարչապետ Սահադ Հարիրին, որը հայկական հնագույն քաղաքներից մեկի` Շուշիի վերականգնման համար նվիրաբերել է 100 հազար ԱՄՆ դոլար: Հարիրին ցանկություն է հայտնել, որ տրված գումարները ծախսվեն Շուշիում` Սրտաբանական կենտրոնի շինարարության համար:

ArmAr.am

Թեգեր` «Հայաստան» հիմնադրամ, Շուշի, Տելեմարաթոն, Սահադ Հարիրի


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն