Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Կատարվեց Ստավրոպոլի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի և զանգերի օծման արարողությունը

Նոյեմբեր 27, 2009թ. 12:37

Հարավային Ռուսաստանի Հայոց  Թեմի դիվանից ArmAr.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 22-ին Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի ձեռամբ կատարվեց Ստավրոպոլի Ս. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցու խաչի և զանգերի օծման արարողությունը: Սրբազան Հայրը Սուրբ մյուռոնով օծեց եկեղեցու խաչն ու զանգերը:

Արարողության ավարտին Մովսես Սրբազանն իր օրհնության և շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր ներկաներին: Նա մասնավորապես նշեց. «1967թ. Սավրոպոլում  քանդվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, սակայն, սիրելիներ, եկեղեցին չքանդվեց, ապրեց ձեր սրտերում, և այսօր, 42 տարիներ հետո, մենք նորից կառուցում ենք այն ձեր անսահման հավատքի և սիրո  շնորհիվ»:

Սրբազանը նաև բարձր գնահատանքի արժանացրեց եկեղեցու հիմնական  բարերարներ Ժիրիկ Մխոյանին և Աշոտ Առուստամյանին:

Անձրևոտ եղանակը բնավ չխանգարեց, որպեսզի եկեղեցու բակում շարունակվեր տոնախմբությունը, երգն ու պարը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն