Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանում կշատանա շների քանակը

Նոյեմբեր 27, 2009թ. 14:53

Ադրբեջանի ականազերծման ազգային կենտրոնի տնօրեն Նազիմ Իսմայլովը հայտարարել է, որ գալիք տարում իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները կշատանան, քանի որ ստիպված են լինելու ականազերծել «Ադրբեջանին վերադարձված» ԼՂՀ շրջանները:

Այդ առիթով Ն. Իսմայլովն այնքան է  ոգևորվել, որ սկսել է բանակցություններ վարել Բոսնիայի և Հոլանդիայի համապատասխան մարմինների հետ` վարժեցված շներ ձեռք բերելու համար: Պարզվում է, որ Ադրբեջանում շուն վարժեցնողներ չկան: Իսկ մենք կարծում էինք` շունը շանը լավ է հասկանում…

Բայց փոխարենը Ադրբեջանում լավ հաշվել գիտեն: «Մենք ճշգրիտ հաշվարկներ ենք իրականացրել և արդեն գիտենք, թե ինչ քանակի տեխնիկա ու որոնող շներ պետք է գնենք և ականազերծողներ պատրաստենք», – ասել է Իսմայլովը:

Սակայն ադրբեջանցիների հաշվարկները թերի են մի շատ կարևոր հարցում. նրանք չեն կարողացել հաշվարկել հայերի հայրենասիրության աստիճանը: Թերևս այդ է պատճառը, որ Նազիմ Իսմայլովի պես միամիտ ադրբեջանցիները կարծում են, թե իրենց ոտքը երբևէ կդիպչի Արցախի ազատ հողին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն