Գլխավոր » Լրահոս

ՀՀ նախագահը կոչումներ է շնորհել

Նոյեմբեր 27, 2009թ. 17:01

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

Գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվել ԳՊՄԻ մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Սամվել Հովհաննեսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, իսկ ԳՊՄԻ ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստականության ֆակուլտետի դեկան Ազատ Վարշամի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ` Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն