Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ-ն հարկ եղած դեպքում մարտական գործողությունները կտեղափոխի Ադրբեջանի տարածք

Նոյեմբեր 27, 2009թ. 17:48

Արցախի «Սոցիալական արդարություն» կուսակցության առաջնորդ Կարեն Օհանջանյանը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ժամանակ առ ժամանակ հնչող  ագրեսիվ հայտարարությունները: Նրա խոսքով նման քաղաքականությունն արցախա-ադրբեջանական  հակամարտությանը ռազմական ենթատեքստ է հաղորդում և  լուրջ հարված  հասցնում բանակցությունների  ընթացքին:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ «նման անհավասարակշիռ  հռետորությունը հակամարտության կողմերին կարող է մղել նախկին Խորհրդային Միության տարածքում ամենահին հակամարտության սառեցմանը և  տարածաշրջանի  ապակայունացմանը»:

Կարեն Օհանջանյանը նաև հայտնել է, որ ոչ ոք չպետք է կասկածի անգամ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն անհրաժեշտության դեպքում իր հայրենիքը պաշտպանելու համար կօգտվի իր բոլոր իրավունքներից, կկիրառի բոլոր մեթոդները և մարտական գործողությունները կտեղափոխի  Ադրբեջանի տարածք` այդ երկրի ղեկավարությանը պարտադրելով հաստատել խաղաղություն և ճանաչել Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության անկախությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն