Թուրքիան չի ընդունում իր մշակույթային հանցագործությունները և շարունակում է ստել
Օսմանյան կայրության օրոք քրիստոնեական եկեղեցիները վերածվում էին մզկիթների, բայց ոչ այսօր` վստահեցնում են Թուրքիայի բարձրաստիճան այրերը:
Թուրքական «Միլիեթ» թերթի ահազանգին` թե որոշվել է Սիլիվրի Օրթաքյոլի Սուրբ Դիմիտրոսի եկեղեցին վերանորոգումից հետո վերաբացել որպես մզկիթ, արագ արձագանքել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունարը: Նա հայտարարել է, որ որոշումը կրկին ուսումնասիրելու նպատակով մշակույթի հուշարձանների պահպանման խորհուրդն այդ տարածք է ուղարկվել:
Թուրքական կողմը վստահեցնում է, որ իրենք դեմ են եկեղեցիները մզկիթների վերածելու քաղաքականությանը, շեշտելով որ նման քաղաքականություն վարվել է միայն Օսմանյան կայսրության օրոք:
Մինչդեռ ինչպե՞ս կարող են թուրքերը բացատրել այն փաստը, որ հայկական պատմամշակութային կառույցներն ու եկեղեցիները վերջին շրջանում, եթե չեն էլ ոչնչացվել, ապա միանշանակորեն վերածել են մզկիթիների, թանգարանների, բանտերի, մարզական կենտրոնների, ախոռների կամ ագարակների: Օրինակ՝ Սորադիր եկեղեցին (Վանա լճի շրջակայքում) այսօր վերածվել է անասնակերի մթերանոցի: Կարսի Ս.Առաքելոց եկեղեցին (10-րդ դ.) որոշ ժամանակ գործել է որպես թանգարան, իսկ 1999 թ.` վերածվել մզկիթի: Ուրֆայի մայր եկեղեցին փոխակերպվել է թանգարանի: Օրդու եկեղեցին վերածվել է բանտի, իսկ եկեղեցու պատերի հայերեն արձանագրությունները քերվել-հանվել: 7-րդ դ. Ծփնի եկեղեցին, որ գտնվում էր նույնանուն գյուղում, վերանվանվել է Զիբինի և վերածվել՝ մզկիթի: Վարագավանքից, որ 1915 թ. մեծ ավերածությունների է ենթարկվել, որոշ ժամանակ օգտագործել են որպես շտեմարան ու գոմ, իսկ 1998 թ. օգտագործելով նրա քարերը՝ նույն տեղում կառուցել են մի նոր մզկիթ:
Եկեղեցիները մզկիթների վերածելը թուրքերի համար սովորական երևույթ է: Եվ եթե Թուրքիան այսօր չվախենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքից, ապա առանց խղճի խայթ զգալու` կշարունակի քրիստոնեական մշակութային կոթողների ոչնչացումը:
Քրիստինե Մելքոնյան
Թեգեր` Սիլիվրի Օրթաքյոլի












