Մինսկում կանցկացվի ԵվրԱզես միջպետական խորհրդի համագումարը
Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվի ԵվրԱզես միջպետական խորհրդի համագումարը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից կստորագրվեն փաստաթղթեր` եռակողմ Մաքսային Միություն ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, արդեն Բելառուս են ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդներ Կուրմանբեկ Բակիևը և Էմոմալի Ռահմոնը: ԵվրԱզեսի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մինսկ է ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանը ԵվրԱզեսում ունի դիտորդի կարգավիճակ: Մաքսային միության ստեղծման փաստաթղթերի ստորագրումից բացի ԵվրԱզեսի երկրների նախագահները ծրագրում են քննարկել կառույցի շրջանակներում միասնական տնտեսական գոտու ձևավորման հարցը:
ArmAr.am












