Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանը ջախջախիչ պարտություն կրեց տեղեկատվական դաշտում

Նոյեմբեր 27, 2009թ. 19:03

Իլիա Ֆրանկը տեր կանգնեց խոստմանը, ադրբեջանցիները  ընդունեցին պարտությունը

Նոյեմբերի 26-ին ArmAr.am-ն իր ընթերցողներին տեղեկացրեց, որ ռուսական տեղեկատվական և լեզվաուսուցման խոշորագույն Franklang գործակալությունը փոխել է Հայաստանի և Ադրբեջանի մասին տեղեկությունները` տեղադրելով դրանցում երկու երկրների իրական, գործող քարտեզները: Արցախն այնտեղ ներկայացված է որպես հայկական տարածք: Մենք նաև տեղեկացրել էինք, որ ադրբեջանական կողմը աղմուկ բարձրացրեց երևույթի շուրջ` պահանջելով փոխել տեղեկությունները և Արցախի քարտեզը տեղադրել Ադրբեջանի կազմում:

ArmAr.am-ի ընթերցողներին տեղեկացնենք, որ այս անգամ ադրբեջանցիները ոչ միայն հաջողության չհասան, այլև գլխիկոր նահանջեցին` հանդիպելով հայկական տեղեկատվական ճակատի դիմադրությանն ու խայտառակ պարտություն կրելով նաև այս դաշտում:

Արցախյան պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո գաղտնիք չէ, որ ադրբեջանա-թուրքական կողմը սկսեց ու առ այսօր Հայաստանի դեմ շարունակում է ծավալել  տեղեկատվական պատերազմ:

Խոստովանենք` փոփոխական հաջողություններ գրանցում են, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում արդեն որերորդ անգամ ադրբեջանցիները պարտությունը պարտության ետևից են կրում: Չնայած ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նոյեմբերի 26-ին հիստերիկ աղմուկ բարձրացրին և անգամ հասան նրան, որ այդ երկրի հասարակությանը վիրտուալ ոտքի հանեցին` էլեկտրոնային նամակների գրոհ կազմակերպելով` մեզ արդեն ծանոթ Իլյա Ֆրանկի վրա, սակայն հայկական կողմը ևս պասիվ վիճակում չէր: Ոչ պակաս քանակով հրապարակումներ եղան նաև հայկական լրատվամիջոցներում: ArmAr.am-ն այս առումով առաջինն էր, որ հանդես եկավ կոչով` շնորհակալություն և աջակցություն հայտնելու Իլյա Ֆրանկին:

Եվ ահա, ժամանակն է քաղելու ադրբեջանական հիստերիայի պտուղները: Դադարեց աղմուկը, կողմերից յուրաքանչյուրն ստացավ իր ցանկալին: Խոսքն, իհարկե, չի վերաբերում ադրբեջանցիներին: Իլյա Ֆրանկն իր գործակալության հետ համաշխարհային PR նվեր ստացավ ամենատարբեր լրատվամիջոցներով, և այդ ամենը` բացարձակապես անվճար: Հայկական կողմն էլ ադրբեջանցիներին ևս մեկ անգամ ապացուցեց, որ պատրաստ ենք ջախջախիչ հարված տալ նրանց` ոչ միայն պատերազմի դաշտում, այլև տեղեկատվական պատերազմներում: Իլյա Ֆրանկը չենթարկվեց ադրբեջանական տեղեկատվական գրոհներին, www.franklang.ru կայքում պահպանվեցին իրական տեղեկություններն ու քարտեզները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մասին: Արցախը` խոշոր տեղեկատվական լեզվաուսուցման այդ գործակալության նյութերում շարունակում է հայկական համարվել, և այդպիսին էլ կլինի. Իլյա Ֆրանկն անձամբ է վերահաստատել խոստումը: Այնպես որ, կրկին շնորհակալություն հայտնենք մեր ռուս բարեկամին և շարունակենք տեղեկատվական հաղթանակների շարքը:

Հ.Գ. Ադրբեջանում արդեն միմյանց են մեղադրում կրած պարտության համար: Սակայն դա մեզ այլևս չի հետաքրքրում:

Նաիրի Հոխիկյան

ArmAr.am



Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն