ՄԱԳԱՏԷ-ն դարձյալ դժգոհ է Իրանից
Նոյեմբեր 27, 2009թ. 20:17
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության /ՄԱԳԱՏԷ/ ղեկավարների խորհուրդը դատապարտել է Իրանում ուրանի հարստացման համար նախատեսված երկրորդ գործարանի շինարարության փաստը` պահանջելով Թեհրանից հաստատել, որ ներկայումս այլ օբյեկտների շինարարություն չի իրականացվում:
ՄԱԳԱՏԷ-ն կոչ է արել Իրանին «ամբողջությամբ ու անվերապահորեն» կատարել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումները, ինչպես նաև Գործակալության ղեկավարների Խորհրդի պահանջները: Դրանից զատ նրանք պահանջել են Իրանից անմիջապես հրաժարվել ուրանի հարստացման երկրորդ` «Ֆորդու» անունը կրող գործարանից:
Նշենք, որ նախօրեին ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Մուհամեդ էլ-Բարադեյը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետաքննությունը «փակուղու մեջ է հայտնվել», քանի որ Թեհրանը հրաժարվել է համագործակցությունից:
ArmAr.am












