Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան

Ողբերգություն Ռուսաստանում

Նոյեմբեր 28, 2009թ. 13:12

ekspressԵրեկ երեկոյան վթարի է ենթարկվել Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող «Նևայի ճեպընթաց» գնացքը: Ինչպես հաղորդում է ռուսական Ռիա-Նովոստի գործակալությունը, ուժեղ պայթյունի արդյունքում գնացքի չորս վագոններ դուրս են եկել երկաթգծից, ինչի արդյունքում զոհվել է մոտ քառասուն ուղևոր: Ավելի քան հարյուր մարդ  մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսաստանի փրկարար ծառայությունը հայտնում է, որ ներկայումս անհայտ է մոտ քսան ուղևորների ճակատագիրը: Նրանք չկան ոչ’ զոհվածների, ո’չ վիրավորների և ո’չ էլ հրաշքով փրկված ուղևորների մեջ:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21:30-ի սահմաններում Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ երկաթգծի Ալեշինկա-Ուգլովկա հատվածում: Գնացքում, ընդհանուր առմամբ, 682 մարդ է եղել` 661 ուղևոր և անձնակազմի 21 անդամ: Ներկայումս Ռուսաստանի իրավապահ մարմինները փորձում են բացահայտել աղետի պատճառները: Որպես գլխավոր  վարկած` դիտարկվում է ահաբեկչությունը:

Ինչպես հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահը, դեպքի առնչությամբ փոխվել է ավելի քան 60 ուղևորատար գնացքների երթուղին:

ArmAr.am



Թեգեր` , , , , ,

Դիտել Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն