Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Հանուն իր հակահայկական նպատակների` Ադրբեջանը պատրաստ է զոհաբերել «եղբայր» հորջորջված Թուրքիային

Նոյեմբեր 28, 2009թ. 14:36

atomakayanՀակահայկականության ու հակաֆաշիզմի ուղղությամբ մասնագիտացած ադրբեջանցի քաղաքագետներից մեկը վերջին օրերին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե հնարավոր է Ադրբեջանը հարված հասցնի Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանին, այն էլ այնպիսի հարված, «որ հայերը փառք տան Չեռնոբիլի դեպքերին»:

Նման խելացնոր հայտարարությանն իր հոդվածներից մեկում հակահարված է տվել վերլուծաբան Իվան Ռատցիգերը` նշելով, որ դեռ  կարճ ժամանակ առաջ հայտարարության հեղինակը քաղաքական կոռեկտության շրջանակներում «ֆաշիստ հայերին» սովորեցնում էր, որ «երկրի վրա  ապրող  բոլոր ժողովուրդները եղբայրներ են»:

Անդրադառնալով հայտարարությանը` Ռատցիգերը գրում է. «Անկանխատեսելի ու դժվար բացատրելի ամեն ինչի համար համապատասխան անվանում գտնելու ցանկություն է առաջանում: Բայց ինչպե՞ս անվանել մի ողջ տարածաշրջան ռադիացիայով վարակելու ադրբեջանական սպառնալիքը: Նման խենթության անունն ուղղակի «ատելություն» է»:

Վերլուծաբանին հատկապես հետաքրքրական է թվում այն հանգամանքը, որ Հայաստանի նկատմամբ «դաժան հաշվեհարդար տեսնելու» մարմաջի մեջ Ադրբեջանը պատրաստ է անգամ զոհաբերել «եղբայր» հորջորջվող Թուրքիային. «Թունավորման տարածքում կլինի նաև Թուրքիան, որին ադրբեջանցի քաղաքագետը, համենայն դեպս, մինչև վերջին ժամանակներս, «սիրելի եղբայր» էր համարում»,-գրում է Ռատցիգերը:

ArmAr.am


Թեգեր` , , , , , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն