Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում»

Նոյեմբեր 28, 2009թ. 15:55

KAR_6927«Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ուզում եմ շեշտել. հայթուրքական արձանագրությունների ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում: Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում և ողջ աշխարհում»: Այսօր ՀՀԿ համագումարում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նկատել է, որ, իրոք, կան արդարացի մտահոգություններ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ, սակայն, Հայաստանն, այնուամենայնիվ, չպետք է վախենանք այդ պետության հետ հարաբերություններից, չպետք է ընկրկենք դժվարությունների առջև, չպետք է հետ կանգնենք համարձակ քայլեր կատարելուց: «Հակառակը, մենք պետք է վճռականորեն շարունակենք մեր քաղաքականությունը, հաշվարկված և խելամիտ քայլերի միջոցով հասնելով մեր ազգային և պետական խնդիրների լուծմանը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն