Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ՀՀ նախագահ. «Մենք թույլ չենք տա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն»

Նոյեմբեր 28, 2009թ. 16:10

images«Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն մենք թույլ չենք տա և ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով»: Այսօր հայատարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հռչակված սկբունքները նույնն են և ամրագրված են Հանրապետական կուսակցության ու ՀՀ Նախագահի ծրագրերում: Նախագահը նկատել է, թե այդ հիմնարար սկզբունքները եղել և մնում են Հայաստանի իշխող կուսակցության` ՀՀԿ-ի ուղենիշը և այս սկզբունքներով էլ վարվում ենք բանակցությունները:

Ինչպես նկատել է ՀՀ նախագահը,  հակամարտության կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, և դրա վերջնական կարգավորման համար կարող են պահանջվել տարիներ, միաժամանակ հավելել, որ հակամարտության կարգավորման ներկայիս հանգրվանն իրեն հույս է ներշնչում.«Որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել»:

Սերժ Սարգսյանը հայտարարել է.«Մենք ի լուր աշխարհի հաստատապես հայտարարել ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է խարսխվի մարդու և Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա: Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տևական, իրականանալի և խաղաղ:

Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը»:

«Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք լինելու ենք մեր ազգային ու պետական շահերը ամեն ինչից բարձր դասող և վճռական` գործը մինչև վերջ հասցնելու հարցում:

Միանշանակ է, որ հակամարտությունները երկարաժամկետ և կայուն լուծում են ստանում միայն այն դեպքերում, երբ հիմնված են արդարության ու խելամիտ փոխզիջումների վրա: Անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները»,- հայտարարել է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն