ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
Նոյեմբեր 28, 2009թ. 18:30
Քիչ առաջ ՀՀԿ համագումարն ամփոփեց ՀՀԿ նախագահի և գործադիր մարմնի ընտրությունների արդյունքները։ ՀՀԿ 12-րդ համագումարի 1768 պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 1738-ը։ Անվավեր է ճանաչվել 69 քվեաթերթիկ, վավեր՝ 1669։
Փակ գաղտնի քվեարկությամբ և 1669 կողմ ձայնով ՀՀԿ նախագահ է վերընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ նոր է համալրել կուսակցության գործադիր մարմինը, ստացել է 1664 կողմ և 5 դեմ ձայն, իսկ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ 1665 կողմ, 4 դեմ ձայն։
ArmAr.am












