Դավութօղլուն Աթենքում հանդես է գալու Ադրբեջանի շահերի պաշտպանի դիրքերից
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է մեկնել Աթենք` մասնակցելու ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին: Դավութօղլուն հայտարարել է, որ երկկողմ բանակցություններ է վարելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:
Հետաքրքիրն այն է, որ Դավութօղլուն Աթենք ուղևորվելուց առաջ հարկ է համարել հրապարակավ հայտարարել, թե հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ–թուրքական արձանագրությունները չեն հակասում Ադրբեջանի շահերին, և որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես Թուրքիայինը, սուրբ է իրենց համար:
Դավութօղլուի հայտարարություններն այսքանով չեն ավարտվում, նա նաև շեշտել է, որ Թուրքիան չի բացի սահմանը, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հարցը: Այլ կերպ ասած` Դավութօղլուն ակնարկել է, որ Աթենքում ինքը հանդես է գալու Ադրբեջանի շահերի պաշտպանի դիրքերից:
ArmAr.am












