Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Ռուսաստանն առաջարկում է հակամարտությունների կարգավորման նոր մեխանիզմներ

Նոյեմբեր 28, 2009թ. 20:40

Այսօր կամ վաղը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կհրապարակի համաեվրոպական անվտանգության նախագծի տեքստը: Այդ մասին հայտարարել է ինքը` Մեդվեդևը: Նա ասել է, թե Ռուսաստանը հանդես կգա եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության նոր պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Պաշտոնական Մոսկվայի կարծիքով նոր պայմանագիրը  հնարավորություն և հավասար երաշխիքներ կտա այդ տարածաշրջանում առկա բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին:

Մեդվեդևի խոսքերի համաձայն, Ռուսաստանի շատ եվրոպական գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնել քննարկել Մոսկվայի հետ այդ փաստաթուղթը, սակայն ցանկանում են մանրամասնորեն ծանոթանալ դրա գլխավոր դրույթների հետ: «Այդ իսկ պատճառով որոշում եմ կայացրել ամեն ինչ թղթին հանձնել», – ասել է Մեդվեդևը: «Այնտեղ կլինեն հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ, ինչը շատ արդիական է անցած տարվա օգոստոսյան դեպքերից հետո: Փաստաթուղթը չի հակասում Հելսինկյան ակտին և այլ եվրոպական պայմանագրերին», – նշել է Ռուսաստանի նախագահը:

ArmAr.am

Թեգեր` Ռուսաստան, Դմիտրի Մեդվեդև, Անվտանգություն, Պայմանագիր. Եվրոպա


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն