Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Էրդողանը Օբամայից պահանջելու է արագացնել Ղարաբաղյան հարցի լուծումը

Նոյեմբեր 30, 2009թ. 11:21

Erdogan and ObamaԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը:

Սպիտակ տանը Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերն են լինելու` Թուրքիայում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը, կիպրական հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը, Պակիստանում, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը:

Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացից բացի կողմերը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը և դրա շուրջ ընթացող բանակցությունները: Էրդողանը պատրաստվում է պահանջել ԱՄՆ-ից արագացնել ղարաբաղյան հարցի լուծումը:

ArmAr.am


Թեգեր` , , , , , ,

Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն