ՀՀ ոստիկանապետը հրաժարական չի տվել
Նոյեմբեր 30, 2009թ. 12:43
Այսօր առավոտից արտերկրի լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական մամուլին, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրաժարական է տվել։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից ArmAr.am-ին տեղեկացրին, որ տարածված այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Ցավալին այն է, որ չճշտված տեղեկություններ տարածելով՝ մեր գործընկերներից շատերը հարևան երկրների, մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների համար Հայաստանի շուրջ ասեկոսեներ տարածելու լայն դաշտ են ապահովում։
ArmAr.am












