«Հայաստան» համահայկականը ամփոփում է արդյունքները
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացրած տեղեկատվության համաձայն Հեռուստամարաթոն-2009-ը, գրանցել է հետևյալ ընդհանուր արդյունքը` 15 875 043 ԱՄՆ դոլար: ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ – $1 747 043 ՄՈՍԿՈՎՅԱՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ – $5 290 000 ԵՎՐՈՊԱ (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Ավստրիա) – $4 126 000 ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ – $1 200 000 ԱՄՆ Արեւելյան շրջան – $450 000 ԱՄՆ Արեւմտյան շրջան – $1 636 000 ԿԱՆԱԴԱ (Տորոնտո) – $310 000 ԿԱՆԱԴԱ (Մոնրեալ)- $250 000 ԱՐԳԵՆՏԻՆԱ – $350 000 ԲՐԱԶԻԼԻԱ – $200 000 ԼԻԲԱՆԱՆ – $216 000 ԱՎՍՏՐԱԼԻԱ – $100 000 ԸՆԴԱՄԵՆԸ – $15 875 043 Հիմնադրամն իրականացնում է հեռուստամարաթոններ սկսած 1996 թ.ից եւ Շուշիին նվիրաված, 12-րդ հեռուստամարաթոնն իր գրանցած գումարային արդյունքով երկրորդն է: ՏԱՐԻ մլն. ԱՄՆ դոլար 2009 15,8 2008 35 2007 15,2 2006 13,7 2005 7,7 2004 11,5 2003 6 2002 5,1 2001 2000 2,5 1999 5 1998 1997 2,6 1996 8,4 Առաջին հեռուստամարաթոնը տեղի է ունեցել 1996 թվականին, որի արդյունքում գրանցված 2.2 միլիոն ԱՄՆ դոլարը կրկնապատկվել է Ք. Քրքորյանի կողմից: 2008 թվականի դրամահավաքի ցուցանիշը կազմել է` 35 միլիոն դոլար, ինչը մեծապես պայմանավորված էր անցած տարվա դրամահավաք ճաշկերույթի արդյունքով` 30 միլիոն դոլար, որի առյուծի բաժինը գործարար Սամվել Կարապետյանի 15 միլիոն դոլարի նվիրատվությունն է: ArmAr.am












