ԼՂՀ ԱԺ հայտարարությունն ուղարկվել է ԵԱՀԿ
Նոյեմբեր 30, 2009թ. 14:15
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից նոյեմբերի 25-ին ընդունված հայտարարության տեքստը` դեկտեմբերի 1-2-ը Հունաստանում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար:
Հիշեցնենք, որ հայտարարությունն ընդունվել է արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ:
«Ռեգնում» գործակալությունը հայտնում է, որ նման նամակ ուղղվել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ Պապանդրեային, նամակի պատճենը` Ջորջ Պապանդրեայի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ArmAr.am












