Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Իտալիա
Ս.թ. նոյեմբերի 24-27-ը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Իտալիա` մասնակցելու Մշակութային սեփականության պահպանման եւ վերականգնման միջազգային կենտրոնի (ICCROM) գլխավոր վեհաժողովին: Նախարար Պողոսյանը նաեւ հանդիպումներ է ունեցել կենտրոնի գլխավոր տնօրեն Մունիր Բուշենակիի (Mounir Bouchenaki) եւ Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի (Sandro Bondi) հետ:
Նախարար Պողոսյանը Մունիր Բուշենակիի հետ քննարկել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման, համատեղ գիտաժողովների կազմակերպման հետ կապված հարցեր: Մշակույթի նախարարը պրն. Բուշենակիին հրավիրել է այցելել Հայաստան` կենտրոնի հետ համագործակցության ուղիները հստակեցնելու եւ նոր ծրագրեր մշակելու նպատակով:
Ս.թ. նոյեմբերի 25-ին Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ–իտալական մշակութային համագործակցության ընդլայնմանը, Իտալիայում եւ Հայաստանում մշակութային միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
Մշակութային սեփականության պահպանման եւ վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ Հայաստանի քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
ArmAr.am Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Իտալիա

ArmAr.am