Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը մասնակցել է Բրյուսելում կազմակերպված համաժողովին

Նոյեմբեր 30, 2009թ. 18:50

Kirakossian -ConferenceՍ.թ. նոյեմբերի 27-ին «Եվրոպական քաղաքականության կենտրոնը» Բրյուսելում կազմակերպել էր «Կայունությունը և անվտանգությունը ԵՄ արևելյան հարևանությունում» խորագրով համաժողով: Որպես բանախոսներ միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոստանտին Ելիսեևը, Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն: Ելույթներ են ունեցել նաև ԵՄ խորհրդի, ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության և Բրյուսելի ազատ համալսարանի ներկայացուցիչները:

Համաժողովին մասնակցել են ԵՄ կառույցների պաշտոնյաներ, Բրյուսելում հավատարմագրված դիվանագետներ, լրագրողներ, հետազոտողներ, ուսանողներ:

Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի եվրոպական քաղաքականությանը՝ կանգ առնելով Արևելյան գործընկերության ընձեռած հնարավորությունների վրա: Նա ողջունել է ԵՄ խորհրդում Հայաստանի հետ ասոցիացման պայմանագրի շուրջ բանակցությունների մանդատի քննարկման մեկնարկը, ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստակամ է սկսել բանակցությունները նաև ազատ առևտրի և մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման համաձայնագրերի շուրջ:

Պրն. Կիրակոսյանը ներկայացրել է նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:

Նույն օրն Արման Կիրակոսյանը մասնակցել է նաև «Հայաստանի եվրոպական բարեկամներ» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն