Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ի՞նչ հայտարարություն է պատրաստվում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ

Դեկտեմբեր 1, 2009թ. 09:30

3a730f17936829da65f9a640961a7a0aԻնչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, երեկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթենք էր ժամանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարը նախ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Այնուհետև, կայացել է եռանախագահների կազմակերպած հանդիպումը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև, որն ընթացել է աշխատանքային ճաշի ձևաչափով:

Հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ արտգործնախարարների 17-րդ խորհրդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն