Սոլանայի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց
Դեկտեմբեր 1, 2009թ. 10:22
ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան այսօր ավարտել է իր աշխատանքն այդ պաշտոնում:
«Իմ մանդատի ժամկետն այսօր ավարտվում է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, հատկապես, լրատվամիջոցներին, որոնք լուսաբանել են մեր աշխատանքը այս ողջ ժամանակաընթացքում: ԵՄ-ն էլ ավելի ակտիվ պետք է աշխատի, որպեսզի բարելավի աշխարհի մարդկանց կյանքը», -ասել է Սոլանան իր հրաժեշտի հայտարարության մեջ։
Սոլանայից հետո այդ պաշտոնում է ընտրվել բրիտանացի Քեթրին Էշթոնը: Ըստ Լիսսաբոնյան պայմանագրի, նրա լիազորություններն ավելի մեծ են. նա կընդգրկվի Եվրահանձնաժողովի կազմում և կստանա հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը:
ArmAr.am












