Գլխավոր » Լրահոս

Գեներալներ` Գուրգեն Դալիբալթայանն ու գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը դիմել են ՀՀ նախագահին

Դեկտեմբեր 1, 2009թ. 11:27

SasunԳեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն ու գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը /Կամանդոս/ նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով նրան՝ միջնորդել Սասուն Միքայելյանին առողջության վատթարացման բերումով ազատել պատժի հետագա կրումից:

«Մեծարգո նախագահ, տևական անազատության մեջ կտրուկ վատացել է ազատամարտիկ, մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, սիրված հրամանատար, արցախյան ազատամարտի նվիրյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը:

Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների պատճառով է նա հայտնվել անազատության մեջ, ըստ էության, վտանգված է մարդկային կյանք, մի մարդու կյանք, որն անմնացորդ նվիրված է եղել արցախյան ազատամարտին և մեր երկրի սահմանների պաշտպանությանը:

Տվյալ դեպքում մենք առաջնորդվում ենք ոչ միայն մարդասիրական մղումներով, այլև որպես ականատես ու գործընկեր բարձր գնահատելով Սասուն Միքայելյանի հետոսական անցյալը և անուրանալի վաստակը: Ելնելով վերոնշյալից, խնդրում ենք Ձեզ, օգտվելով ՀՀ նախագահի Ձեր լիազրություններից, միջնորդել Սասուն Միքայելյանին առողջության բերումով ազատել պատժի հետագա կրումից»,-ասված է ՀՀ նախագահին ուղղված նամակում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն