Թուրքիան անբարեխիղճ հարկատու է
Դեկտեմբեր 1, 2009թ. 13:19
Գերմանական Աքսել Սպռինգեռ ընկերությունը հրաժարվել է Թուրքական «Դոգան Յային» ընկերության հետ ձեռք բերված համաձայնությունից` բացատրելով դա Թուրքիայի հարկային անբարեխղճությամբ:
Հիշյալ ընկերությունը նախատեսել էր ձեռք բերել թուրքական «Դոգան Յային» ընկերության բաժնետոմսերի 29 %-ը:
Գործարքի խափանման համար թուրքական կողմը պետք է վճարի 3,2 մլն դոլար տուգանք:
Նման վերջաբանը, սակայն, թուրքական կողմից մեկնաբանվում է որպես իրենց դեմ ուղղված հատուկ քաղաքականության մի մաս:
Ռեկորդային տուգանքի վճարումից խուսափելու համար «Դոգան Յային» ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան` հայտարարելով, թե սա իրենց դեմ ուղղված հատուկ քաղաքականության մի մասն է:
ArmAr.am












