Էրդողանին անհանգստացնում է տարածաշրջանի խնդիրները
Օգոստոս 29, 2009թ. 14:35
Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի, Իրաքի և Ադրբեջանի նախագահների հետ:
Սիրիայի և Իրաքի նախագահների հետ նա խոսել է երկու երկրների միջև եղած տարաձայնությունների մասին, խորհուրդ տալով դրանք արագորեն լուծել:
Իսկ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ հռախոսազրույցում անդրադարձել է Կովկասյան վերջին զարգացումներին: Էրդողանը և Ալիևը հիմնականում զրուցել են Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող հարաբերությունների բարելավման բանակցային գործընթացի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին:












