Ընդդեմ Իրանի միջուկային քաղաքականության
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նոյեմբերի 30-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ եթե Արևմուտքի երկրներն իրենց հակաիրանական գործողություններից չհրաժարվեն, Իրանն իր միջուկային ծրագրի պահպանման նպատակով գործի կդնի իր ներքին պոտենցյալը:
«Թրենդ»գործակալության տեղեկացմամբ, ասուլիսի ընթացքում խոսնակը, մասնավորապես, ասել է. «Իրենց ելույթների ընթացքում պարոն Ալ-Բարադեյն ու մյուսները խոստումներ էին տալիս, խոսում երաշխիքներից: Բայց ձեր ո՞ր խոստումն եք կատարել մինչ օրս, որպեսզի հույս ունենանք, թե այս մեկը կկատարեք»:
«Արևմուտքի երկրները ցույց են տալիս,-հավելում է Լարիջանին,-որ արկածներ են փնտրում` կարծելով, որ եթե Իրանի վրա ճնշում գործադրեն, Իրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրերից: Այնինչ, մեր կարծիքով, դիվանագիտական մոտեցման դեպքում հարցը կարելի էր ավելի հեշտ տարբերակներով լուծել. ճնշումն արդյունավետ չէ: Արևմուտքի երկրներն իրոք դեմ են Իրանի կողմից խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի իրականացմանը, բայց համարձակություն չունեն պաշտոնական մակարդակով այդ մասին հայտարարելու համար»:
Նշենք, որ նոյեմբերի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական ներկայացուցիչները (ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Բրիտանիան Ֆրանսիան) և Գերմանիան ՄԱԳԱՏԵ-ի դատավորների խորհրդին արդեն ներկայացրել են բանաձևի նախագիծ` ընդդեմ Իրանի միջուկային քաղաքականության:
ArmAr.am












