«ՍԴ-ն պետք է հակասահմանդրական ճանաչի ստորագրված արձանագրությունները»
Հայ-թուրքական արձանագրությունների կնքման դեմ համախմբած ուժերը՝ ՀՅԴ, «Նոր ժամանակներ», ՀԴԿ, Ռամկավար-ազատական և այլն, այսօր կրկին հանդես են եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իրենց պայքարի վճռականությունը: Ըստ նրանց, Սահմանադրական դատարանը պետք է հակասահմանադրական ճանաչի արձանագրությունները:
«Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով առնվազն այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի անկախության հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին և խախտվել են Սահմանադրության 83,5 հոդվածի 9-րդ կետով և միջազգային պայմանգրի մասին ՀՀ օրենքով սահմանված պայմանագրերի կնքման կարգը և պարտավոր է այս արձանագրություններով ՀՀ կողմից ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող»,-ասված է հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության հեղինակների, եթե հանկարծ հանրապետության նախագահն այս արձանագրությունները նման բովանդակությամբ ուղարկի ԱԺ, ապա «խորհրդարանն այս բովանդակությամբ չպետք է վավերացնի դրանք»:
«Մենք վճռական ենք միասնաբար պայքարելու ներկա տեսքով արձանագրությունների կյանքի կոչման դեմ և այդ նպատակով դիմելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերին»,-ասված է հայտարարության մեջ:
Կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են անում ՀՀ բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը միանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված ստորագրահավաքին ու իրենց հետագա գործողություններին:
ArmAr.am












