ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բջջային հեռուստատոսություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում դիտել հայաստանյան 15 հեռուստաալիքի ծրագրերը
«Բջջային հեռուստատեսություն» ծառայության միջոցով, հայկական արդեն իսկ հասանելի 12 հեռուստաընկերությունների ցանկին միացան նաև «Շողակաթ»-ը, «Երևան»-ը և «ԱԼՄ»-ն:
1-ը դեկտեմբերի, 2009 թ., Երևան, Հայաստան – ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Բջջային հեռուստատեսություն» ծառայության միջոցով, պատրաստ է այսուհետ բաժանորդներին հասանելի դարձնել հայաստանյան ևս երեք հեռուստաընկերության` «Շողակաթ»-ի, «Երևան»-ի և «ԱԼՄ»-ի հաղորդումները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բջջային հեռուստատոսություն» ծառայությունն արդեն հնարավորություն է ընձեռում դիտել հայաստանյան 15 հեռուստաալիքի սպորտային, երաժշտական, զվարճալի հաղորդումներ, սերիալներ, վավերագրական ֆիլմեր, նորություններ և այլ ծրագրեր: Ավելի վաղ` ս.թ. նոյեմբերի 12-ին, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարեց «Բջջային հեռուստատոսություն» ծառայությունը փորձնական ռեժիմով գործարկելու մասին, ծառայությունն առաջարկում էր 12 հեռուստաալիքի հեռարձակում: Մասնավորապես`«Հ1», «Հ2», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ», «Հայ Թի Վի», «Թի Վի 5», «Ա Թի Վի», «ԱրմՆյուզ», «Արարատ» և «Դար 21» :
«UMTS/HSPA տեխնոլոգիաների շնորհիվ, ՎիվաՍել–ՄՏՍ–ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում հեռախոսի միջոցով հաղորդումներ դիտել ճիշտ այնպես` ինչպես հեռուստացույցով: ՙԲջջային հեռուստատեսությունն՚ իրապես նորարար տեխնոլոգիա է, որն ամբողջությամբ փոխում է մեր մտածելակերպը և վարքը` ստեղծելով հարմարավետություն: Այլ կերպ ասած` կյանքը դարձնում է առավել դյուրին: Մարդիկ ձեռք են բերում «ի՞նչ, որտե՞ղ և ե՞րբ» դիտելու ընտրության հնարավորություն», – մեկնաբանեց ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Բջջային հեռուստատեսության» նշանակությունը, սակայն, շատ ավելին է, քան պարզապես առաջադեմ տեխնոլոգիա ներկայացնելը: Կարելի է վստահ լինել, որ նրա սոցիալական ազդեցությունը էական է լինելու: «Բջջային հեռուստատեսությունը» նոր հնարավորություն է ստեղծում հաղորդակցման միջոցների հասանելիության առումով: Հիանալի տարբերակ է` ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար, բոլորին հնարավորություն է տալիս նախընտրած վայրում օրվա ցանկացած ժամին` աշխատանքի գնալիս, ճաշի ընթացքում կամ փողոցում քայլելիս, դիտել գործարար, հասարակական և քաղաքական ոլորտներին առնչվող հեռուստահաղորդումներ: Բջջային հեռուստատեսությունը» տեխնոլոգիական նորարարություն է, որը նաև, ինչպես ակնկալվում է, պետք է հսկայական տարածում ստանա` եկամտի նոր հնարավորություն ստեղծելով հեռահաղորդակցողների և գովազդային ընկերությունների համար: Բջջային ցանցը կկիրառվի բնակարանի սահմաններից դուրս` սպառողին տարատեսակ բովանդակության հաղորդումներ հասցնելու համար:
«Բջջային հեռուստատեսություն» ծառայության շուկա ներմուծումը կայացավ նույնպիսի հաջողությամբ, ինչպիսին ՎիվաՍել–ՄՏՍ–ի մնացած բոլոր ծառայությունների մատուցման մեկնարկն էր: Դրա համար անհրաժեշտ է եղել ժամանակ, տեխնիկական հագեցվածություն, թիմային աշխատանք, ներդրումներ և հստակ ռազմավարություն: Առաջատար լինելը պահանջում է պատասխանատվություն. հարկավոր է լինել դինամիկ և ճկուն` սպառողական պահանջարկի փոփոխվող միտումներին արագ արձագանքելու և դասեր քաղելու համար: Շուկայում, սպառողների մեծ զանգվածների կողմից ցանկացած նորարարական հաղորդակցական լուծման ընկալման և տարածման համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ երբ այդ խնդիրը լուծվում է` շահում են հատկապես շուկայում այդ տեխնոլոգիաներն առաջինը ներդրողները», – ավելացրեց Ռալֆ Յիրիկայնը:
ArmAr.am












