ԵԱՀԿ ներկայացուցիչը կժամանի տարածաշրջան
Դեկտեմբեր 1, 2009թ. 17:20
Հունվարի վերջին նախատեսվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցը Ադրբեջան` տարածաշրջանային խնդիրների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:
«Այցի ժամկետը հստակեցված չէ, այն կախված կլինի Ուկրաինայում կայանալիք ընտրությունների ընթացքից»,-հայտարարել է Լենմարկերը:
Ներկայացուցչի խոսքերով, հնարավոր է այցելի նաև Հայաստան և Վրաստան. «Տարածաշրջանային հարցերից բացի մենք այդ երկրների կառավարության հետ կքննակրենք նաև համագործակցությունը ԵԱՀԿ հետ»:
ArmAr.am












