Գլխավոր » Լրահոս

Ժառանգություն կուսակցության ուղերձը

Դեկտեմբեր 1, 2009թ. 18:04

20 տարի առաջ` 2009թ. դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պատմական որոշում ընդունեցին Հայկական ԽՍՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Ժողովուրդների ինքնորոշման համամարդկային սկզբունքով առաջնորդված եւ վաղուց ի վեր ինքնորոշված արցախահայության օրինական պահանջի հիման վրա հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորումն այդ  բախտորոշ փաստաթղթով ամրագրվեց իբրեւ խնդրի խաղաղ ու քաղաքական լուծման վերջնահանգրվան: Չնայած Արցախի ու Հայաստանի դեմ 1988-ից Ադրբեջանի սանձազերծած ոստիկանական, իսկ 1991-ից` նաեւ ռազմական ագրեսիային, հայությանը հաջողվեց մինչ օրս փաստացի պաշտպանել այդ որոշումը: 1991թ. դեկտեմբերի 10-ից Արցախը թեւակոխեց հայոց անկախ պետականության կայացման ուղին: Այդ դրամատիկ պատմափուլի հիմնական ուղերձը, որն այսօր պետք է հստակ ըմբռնենք, քաղաքական ու պետական ինստիտուների կողմից սեփական ժողովրդի օրինական պահանջները բավարարելն ու այդ որոշման համար միահամուռ պայքարելն է: Ճակատագրի հեգնանքով այսօր էլ Ադրբեջանից լսվում են նոր պատերազմի կոչեր` ընդդեմ նույն այդ որոշման ու նրա պահապանների: Համայն հայությանն ու մասնավորապես արցախահայությանը շնորհավորելով այս հոբելյանական տարեդարձի կապակցությամբ` մաղթում ենք կորով եւ վճռականություն` սկսած գործը ավարտին հասցնելու համար: Այսօր պատմական այս որոշումը ոչ միայն միահամուռ պաշտպանելու խնդիրն ունենք, ինչպես վաղ 90-ականներին, այլեւ դրա կետերից մեկը` փաստացի անկախությունն ու միավորումը միջազգային ու ազգային մակարդակներով իրավականի վերածելու հրամայականը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն