Գլխավոր » Լրահոս

Արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը մասնակցեց «Լիսաբոնի պայմանագիր. Եվրոպան դեպի 21-րդ դար» սեմինարին

Դեկտեմբեր 1, 2009թ. 19:16

karine-GhazinyanՍ.թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը մասնակցեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի համատեղ կազմակերպված «Լիսաբոնի պայմանագիր. Եվրոպան դեպի 21-րդ դար» խորագրով սեմինարին: Միջոցառումը նվիրված էր դեկտեմբերի 1-ին Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուն:

Սեմինարին, որին ներկա էին ֆրանսիական համալսարանի եւ այլ բուհերի մեծ թվով ուսանողներ, ելույթներով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:

Փոխնախարար Ղազինյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու տարբեր ոլորտներում ծավալվող համագործակցությունը:

Անդրադառնալով Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուն՝ տիկին Ղազինյանը հույս հայտնեց, որ ԵՄ կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմամբ եւ նոր կառույցների ստեղծմամբ համաշխարհային ասպարեզում ավելի կուժեղանա ԵՄ դերն ու ազդեցությունը, ինչն իր հերթին դրական ներգործություն կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման վրա: Փոխնախարար Ղազինյանն անդրադարձավ նաև ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ծավալվող համագործակցությանը՝ նշելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է նախաձեռնության շրջանակներում ընթացող տարբեր ծրագրերում:

Փոխնախարար Ղազինյանն անդրադարձավ նաև ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կնքելու, ազատ առևտրի ռեժիմ սահմանելու եւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու գործընթացը դյուրացնելու հեռանկարներին:

Հանդիպման ավարտին ելույթ ունեցողները պատասխանեցին ուսանողների հարցերին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն