Ռուսներն իրենց մաշկի վրա են զգում, թե ինչպես են պատմություն սրբագրում ադրբեջանցիները
Հայաստանում բոլորը փայլուն գիտեն այն մասին, թե ինչպես է «հարևան» Ադրբեջանը խմբագրում իր` ընդամենը, 80 տարվա պատմությունը` հասցնելով այն մի~նչև հազարամյակների խորքերը: Մենք հայերս, իհարկե, նաև շատ լավ գիտենք, թե հարևան ո՞ր ազգի հաշվին են` մինչև դարերի խորքը ձգում, ընդամենը 80 տարվա Ադրբեջանի պատմությունը ու թե այդ ճանապարհին ադրբեջանցիներն ինչպե~ս են յուրացնում հարևանի ստեղծած արժեքները… Այս ամենը մենք` հայերս շատ լավ գիտենք, սակայն, պարզվում է, որ դրանում համոզվել են նաև օտարները, մասնավորապես, ռուսները` անցկացված ուսումնասիրության արդյունքում:
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած «Ռուսաստանի եւ հետխորհրդային ժողովուրդների ընդհանուր պատմության լուսաբանումը նոր, անկախ պետությունների դասագրքերում» զեկույցի շնորհանդեսի ժամանակ զեկույցի հեղինակները փաստել են, որ բացի Բելառուսից եւ Հայաստանից, մյուս երկրները պատմությունը եկող սերունդներին ներկայացնում են` սեփական ժողովրդի հինավուրց լինելու մասին առասպելներով, իրենց նախնիների բարձր մշակութային առաքելության և «երդվյալ թշնամու» կերպարի հիման վրա: Իսկ որպես թշնամի` հանդես է գալիս Ռուսաստանը:
Այստեղ հեղինակները, հատկապես, անդրադարձել են ադրբեջանական փորձին, սլավոնների հետ առաջին ծանոթությունը ադրբեջանցիների հետ` վերջիններս վերագրում են 914 թվականին, ու նկարագրվում է թե ինչպես են «սլավոնները «կոտորել և տանջել Կասպից ծովի ափերին ապրող ադրբեջանցիներին»:
Ռուսաստան-թշնամու կերպարն ընդգծված ներկայացվում է նաև Վրաստանում`
ցածր դասարանների դասագրքերում: Զեկույցի հեղինակները վախով նկատում են, որ 15-20 տարի հետո քսաներորդ դարի իրադարձությունները մոռացության կմատնվեն, և նախկին ԽՍՀՄ երկրներում կձևավորվի «թշնամի Ռուսաստանի կերպարը, որը դարեր շարունակ ոչնչացրել է իրենց»:
Նման լայնածավալ ուսումնասիրություն առաջին անգամ է անցկացվում Ռուսաստանում: Ուսումնասիրվել է նախկին Խորհրդային Միության 187 պատմության դասագիրք եւ ձեռնարկ, անցկացվել է 5 գիտաժողով: Միաժամանակ անցկացվել են զանգվածային հարցումներ:
ArmAr.am












