Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Թուրքիան սպասում է Աթենքում` ղարաբաղյան հարցի քննարկումների ընթացքին

Դեկտեմբեր 1, 2009թ. 20:00

nkarԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վատ եղանակի պատճառով Աթենք  ժամանեց բավական ուշացումով և օդանավակայանից  շտապեց Խելինիկոն կենտրոն, ուր արդեն ընթանում էր ԵՀԱԿ-ը նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը:

Ըստ թուրք վերլուծաբանների, այս վեհաժողովը Անկարայի համար կարևոր է, քանի որ օրակարգային հարցերից է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այն էլ այն ժամանակաշրջանում, երբ սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը:

Թուրքերը պնդում են, որ եթե Աթենքում ղարաբաղյան հարցում, առաջընթաց գրանցվի, ապա այն կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Թուրքիայի արտգործնախարարը Աթենք մեկնելուց առաջ մեկ անգամ էլ կրկնել է, որ քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել` հայ-թուրքական սահմանը չի բացվի: Թուրք վերլուծաբանների գնահատմամբ, դա վկայում է այն մասին, որ երկու երկրների  խորհրդարաններին ներկայացված արձանագրությունները մոտ ապագայում չեն վավերացվելու:

Տեղեկացնենք, որ Աթենքում Դավութօղլուն մի շարք երկողմանի հանդիպումներ է ունենալու, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Հունաստանի արտգործնախարաների հետ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն