Իրանը վճռական է իր միջուկային ծրագրերում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ՄԱԳԱՏԵ) ու անդամ երկրներն, ըստ Իրանի նախագահ Ահմադինեժադի, անհանգստացած չեն Իրանի կողմից հնարավոր միջուկային զենքի ստեղծմամբ, նրանք պարզապես ցանկանում են խոչընդոտել իսլամական աշխարհում տեխնոլոգիաների զարգացումը: Ի հեճուկս նման նկրտումների, Իրանն, ըստ երկրի առաջնորդի, պատրաստվում է ստեղծել նանոմանրադիտակ, որն էլ հենց կլինի Իրանի գլխավոր «ռումբը», իսկ ինչ վերաբերում է ՄԱԳԱՏԵ-ի ակնդետ ուշադրությանը Իրանի միջուկային քաղաքականության նկատմամբ, այդտեղ արդեն, ըստ Ահմադինեժադի, ամեն բան իր սահմանն ունի. «Իրանը պարտավոր չէ իր տարածքում ինչ-որ բան կառուցելուց առաջ այդ մասին տեղյակ պահել ՄԱԳԱՏԵ-ին»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Ահմադինեժադը կարծում է, որ ՄԱԳԱՏԵ-ի անդամ երկրները պարզապես չեն կարող ստիպել Իրանին հրաժարվել միջուկային ծրագրերից:
ArmAr.am












