Վրաստանի առաջին նախագահի այրին հացադուլ է սկսել
Դեկտեմբեր 2, 2009թ. 10:00
Վրաստանի առաջին նախագահի այրին՝ Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան, Վրաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ հացադուլ է հայտարարել։ Նման կտրուկ քայլի դիմելով՝ նա պահանջում է ազատ արձակել որդուն, ում հոկտեմբերի 27-ին ձերբակալել էին՝ կանխամտածված սպանության փորձի կասկածով։
Գամսախուրդիա կրտսերն այդ մեղադրանքը չի ընդունում և որպես բողոքի նշան արդեն 26 օր է, որ հացադուլ է հայտարարել։ Ներկայումս նա գտնվում է բանտային հիվանդանոցում, քանի որ հացադուլի հետևանքով նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել։
ArmAr.am












