Գլխավոր » ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն

«Մադրիդյան սկզբունքները հակասում են հակամարտության բովանդակությանը»

Դեկտեմբեր 2, 2009թ. 12:18

NKR«Ադրբեջանի առաջնորդի այն հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է ուժով ետ բերել հայերի կողմից «գրավված» տարածքները, վկայում են միայն այն մասին, որ այդ երկիրը դեռ պատրաստ չէ հրաժարվել իր գերնպատակից, փաստացիորեն,  վերահսկել  Հայաստանի ու ԼՂՀ տարածքները, որոնք թուրքական ու ադրբեջանական առաջնորդներն իրենց բաժանող սեպ են համարել »,-գրում է Արցախի անկախ վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը:

Ամենացնցողը, սակայն, ըստ վերլուծաբանի, Ադրբեջանի առաջնորդի` վերջերս կատարած հայտարարությունն էր այն մասին, որ Զահգեզուրը հնագույն ադրբեջանական տարածք է, որն իրենք պետք է վերադարձնեն` «ինչ գնով էլ լինի»:

Ադրբեջանի  մոլուցքն առավել ակնհայտ դարձավ, հատկապես, նրա առաջնորդ Աբուլֆազ էլչիբեյի կառավարման տարիներին: Վերլուծաբանը նշում է, որ հենց նրա կառավարման ընթացքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունեց բանաձև` ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանն ու ընդդեմ  արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում  տարածքների գրավմանը:

Նման բանաձևի ընդունումն ադրբեջանցի վերլուծաբան Վ. Սեիդովը համարում է ադրբեջանական դիվանագիտության հաղթանակը, այնինչ, իրականում, ըստ Կարաբեկյանի, հենց իրենք են մշտապես խախտել նախկինում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը:

«Խորհուրդ կտայի իմ ադրբեջանցի գործընկերոջը ավելի ուշադիր ուսումնասիրել Կազիմիրովի աշխատանքը, ով փաստում է, որ Ադրբեջանի կամակորությունները  բացասաբար են անդրադառնում խաղարարար գործընթացի ու հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթղթի բովանդակության վրա»-նշում է վերլուծաբանը:

Դավիթ Կարաբեկյանը կարծում է նաև, որ մադրիդյան սկզբունքները հակասում են հակամարտության բովանդակությանը, հիմնական հարցերին ու  բանակցությունների ընթացքին. « Հիմնահարցի` ոչ համարժեք ընկալման վրա հիմնված խաղարարար ջանքերն ու խաղաղ ծրագրերն ընդունակ չեն ապահովել երկարաժամկետ  արդյունքներ» :

Վերլուծաբանի կարծիքով բանակցությունների դրական արդյունքի համար նախ պետք է հրաժարվել ագրեսիվ միջամտություններից ու հարցը կարգավորել փաթեթային մոդելով:

ArmAr.am


Դիտել ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն